Մարտունու քաղաքապետի հուղարկավորությունը «Եռաբլուրում»․ՈՒՂԻՂ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը:

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ հայրենիքը պաշտպանելու համար թշնամու դեմ վարած մարտում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Արցախի դեմ, որի հետևանքով հայկական կողմը ունեցել է հարյուրավոր զոհեր ու վիրավորները: Այդ հարձակման հետևանքով Արցախի իշխանությունները համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկությանը՝ զինադադար հաստատելու, որով նախատեսվում է Արցախի ՊԲ զինաթափում, Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարում և ինտեգրում Ադրբեջանին:

NEWS.amի ուղիղ միացումը