Ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառում Ալիևի նկատմամբ. Յուրի Քիմի արձագանքը (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Գորիս այցի ժամանակ ուղիղ պատասխան չտվեց NEWS.am–ի լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար։

«Սենատում վերջին քննարկումների ժամանակ Դուք ասացիք, որ ԱՄՆ- չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Սակայն Ձեր հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միայնակ մնաց Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Ինչո՞ւ  Միացյալ Նահանգները պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ»,– հարցրել է NEWS.am–ի լրագրողը։