Միջանցքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խոսելով «զանգեզուրյան միջանցքի» և տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող իրողություններն․

«Մենք չենք տեսնում որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հարևանության օրենքը։ Ադրբեջանա-հայկական գործընթացում առաջընթացի ձեռքբերումը մեծ խթան կհաղորդի նաև տարածաշրջանային կարգավորմանը։

Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային գծերով ուղիղ կապերի հաստատումը կամրապնդի մեր հարաբերությունները։ Այս ամուր կապի շնորհիվ առաջիկայում մենք վազելով կանցնենք բազմապատիկ ավելի շատ տարածություն, քան քայլելով։ Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Այս միջանցքի իրացումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։

Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես հասնել Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա։ Եթե ​​Հայաստանը չմասնակցի, ինչպե՞ս է ընթանալու երթուղին։ Իրանի միջոցով։ Իրանը դրական է վերաբերվում դրան, ուստի կարելի է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան երթուղի ստեղծել։ Լավ է այս հարցում Իրանից դրական ազդակներ տեսնելը»։