Ստեփանակերտում վառելիքի պահեստում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին տեղեկություններ չկան. Շտաբ

Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին»,-ասված  է հաղորդագրության մեջ: