Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանն ազատ են արձակվում

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ օրերս ԵՊՀ-ում ընդդիմության ակցիաների ժամանակ ձերբակալված Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանն ազատ են արձակվում։

«Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում լայնածավալ ակցիաներ են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։