Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ մանրամասներ ներկայացնելով օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից․

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի՝ խաղաղության բանակցությունների գործընթացը հետաձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը ես հայտնեցի նաև Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, ում հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսով զրուցել եմ»։