Բերման է ենթարկվել ակցիայի 66 մասնակից

Ժամը 13-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 66 մասնակից. այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում լայնածավալ ակցիաներ են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։