Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժվում է Արցախի հերոս Ավոյի արձանը

Թշնամին Արցախի Մարտունի քաղաք ոտք դնելուն պես առաջինն  սկսել է ապամոնտաժել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի արձանը։ Լրատվամիջոցերը տարածել են լուսանկարներ, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։

Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։