Առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները Երևանի փողոցներում

Երևանի տարբեր հատվածներում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։ Մասնավորապես, փակվել է Արշակունյաց պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկը՝ Կրկեսի մոտ: Փակվել են նաև Կորյունի փողոցի՝ Աբովյանի փողոցի մոտակա հատվածը։

Որոշ հատվածներում կարմիրբերետավորներն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանները հայտարարում են, որ քաղաքացիների գործողություներն անօրինական են, հորդորում են բացել փողոցները, քանի որ խաթարում են մյուսների ազատ տեղաշարժի իրավունքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում լայանծավալ ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։