Եթե Փաշինյանի ռեժիմը մնաց,այսօրվա վիճակին երանի ենք տալու

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի բան իմացեք..
Եթե Փաշինյանի ռեժիմը մնաց,այսօրվա վիճակին երանի ենք տալու։
Դա ասել եմ եւ 2020-ի նոյեմբերին,եւ 2021-ի ընտրությունների ժամանակ,եւ 2022-ի Դիմադրության շարժմամ ժամանակ,եւ այսօր։
Այն ինչ հիմա կատարվում է Արցախում եւ Հայաստանում ,Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում մի քանի ամիս հետո կարող է չարյաց փոքրագույն թվալ։
Դուրս եկեք 100 հազարներով փողոց ու ձեր «ոչ» -ը ասեք թրքահպատակ ռեժիմին։
2018-ին երգ ու պարով հեղափոխություն անողներ,ու՞ր եք,դուրս եկեք փողոց։
Ապացուցեք յուրաքանչյուրդ,որ դուք եք տերը ձեր երկրի:
Դուք ու ոչ թե Ալիեւի ու Էրդողանի կամակատար Փաշինյանի ռեժիմը»։