Ուղղերձի հիմնական ասելիքը հետևյալն էր

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուղղերձի հիմնական ասելիքը հետևյալն էր`
«Թուրքիա, Արևմուտք և ՀՀ անգիտակից քաղաքացի, փրկե´ք իմ դավադիր իշխանությունը»:
Նա նույն կերպ, «պաշտպանում» էր ազատ, անկախ ու ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը, որին հենց իր դավաճան ու արյունոտ ձեռքերով էլ այսօր խեղդամահ է անում:
Հիմա էլ իբրև թե «պաշտպանում» է ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստանը, որին ևս արժանացնելու է Արցախի ճակատագրին` եթե իհարկե հայ ժողովուրդը, մոտ ժամանակներս նրան չհեռացնի դահիճի պաշտոնից:
P.S.
Տպավորություն է, որ հաջորդ ուղղերձն անելու է կամ Անկարայից, կամ արևմտյան որևէ մայրաքաղաքից»։