Լևոն Քոչարյանին խոշտանգելու համար ներկայացվել է չորս կարմիրբերետավորի ձերբակալելու միջնորդություն

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է 4 կարմիր բերետի ձերբակալելու միջնորդություն:

Նշենք, որ նախօրեին ակցիայի ժամանակ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված Լևոն Քոչարյանին ավելի ուշ ձերբակալել էին: Լևոն Քոչարյանը վնասվածքներ էր ստացել: