Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը

Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը: Հայտնում են Ազգային կոմիտեի տելեգրամյան ալիքում:

Արարատի մարզի բնակիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ոստիկանությունը սկսել է ապօրինի բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, սակայն մայրուղին շարունակում է փակ մնալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի համապատկերին Երևանում ցույցեր են սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և արցախցիներին օգնելու պահանջով։