Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել կալանավորել 18-ամյա արցախցի տղային

Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել կալանավորել 18-ամյա արցախցի տղային։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դե ինչ… Կարեն Ֆարխոյանն ապացուցեց, որ ես անհույս լավատես էի, երբ հույս հայտնեցի, թե 18-ամյա արցախցուն կալանավորելու միջնորդությունը կմերժի…

Խոսքեր չունեմ»,-գրել է փաստաբանը Facebook-ի իր էջում:

Փաստաբանն ավելի վաղ գրել էր. «Երիտասարդի անունը մտածված չեմ նշում, քանի որ մայրը, որն այս պահին Ստեփանակերտում է, չգիտի որդու ձերբակալված լինելու մասին (ֆեյսբուքում չկա): Որդին չի ցանկանում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մորը լրացուցիչ անհանգսություն պատճառել»։