Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից

Քիչ առաջ «Մայր Հայաստան» դաշնքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից: Նրան դիմավորեցին ծափերով, որից հետո քաղաքացիների մասնակցությամբ ինքնաբուխ երթ սկսվեց:

Անդրանիկ Թեւանյանը իր բերման ենթարկելը գնահատեց որպես «ստուգողական քննչական մարտ»:

«Ինձ առավոտյան ապօրինաբար բերման ենթարկեցին, զրկեցին ազատությունից առանց որեւէ կոնկրետ պահանջ ներկայացնելու, հետո պարզվեց, որ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկել, այսինքն իբր օրինական պահանջը չեմ կատարել: Որից հետո ինձ անմիջապես ուղեկցեցին այստեղ՝ չնշելով, թե ինչ կարգավիճակ ունեմ»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանին բերման էին ենթարկել Բուզանդի փողոցից՝ բողոքի ակցիա իրականացնելու պահին: