Թուրքիայի պաշտպանության նախարարն աջակցություն է հայտնել Ադրբեջանի գործողություններին

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հասանովը իր գործընկերոջը տեղեկություններ է փոխանցել Ղարաբաղում իրականացվող գործողությունների մասին։

Թուրքիայի ՊՆախարարը աջակցություն է հայտնել Ադրբեջանի գործողություններին, ասելով, որ ինչպես միշտ, կանգնած են Բաքվի կողքին։