Բաքուն ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ է զգուշացրել ռուսական զորախմբին․ Մարիա Զախարովա

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին: Այս մասին «Թելեգրամում» գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»,-ասել է նա։