Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի «Մոնումենտցի Վարդգեսիկը»

Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ըստ Bild- պարբերականի, դրա մասին հայտնել է ԳԴՀ դաշնային գլխավոր դատախազությունը։

«Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է բերման ենթարկվել։ Ուկրաինացու անունն է Ռոբերտ Ա., ռուսինը` Արման Ս., իսկ հայինը` Վարդգես Ի.: Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում: Մասնավորապես, կասկածյալները հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել իրենց թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացին։ Երեքն կալանավորվածներն ուղարկվել են քննչական մեկուսարան։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձերբակալված հայը Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկն է»,- գրում է SHAMSHYAN.comը։