Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 19-ին` ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն