Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով

Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված  կալանքի  ժամկետը երկարացվել է երեք ամսով։

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին՝ 14։30-ին։