Ադրբեջանից հույս են հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կկնքեն

Ադրբեջանը դեռևս հույս ունի մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մենք դեռ հույս ունենք, որ խաղաղ պայմանագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը կատարել հիմնական քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը»,-ասել է նա՝ պնդելով, թե արցախահայության հարցերն իրենց ներքին գործն է և Հայաստանը չպետք է խառնվի դրանց։

Հաջիևը նաև անջատողականության ֆինանսավորում է որակել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար Հյաստանից միջպետական վարկերի հատկացումը: