Իրականում ինչ է պահանջել Էրդողանը Նիկոլից
Այսօր տեղի է ունեցել Նիկոլի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում Նիկոլի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի կատարած գրառումը նման է բլա- բլայի…
Բաղդասարյանը նշել է, որ զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են նաև, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:
Ընդամենն այսքանը և վե՞րջ… Հրապարակված տեղեկատվությունից կարելի է կարծել, թե միջպետական հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի, խաղաղության և կայունության կարևորության վերաբերյալ պարզապես մի մտերմիկ զրույց է տեղի ունեցել բարեկամ երկրների առաջնորդների միջև, և ոչ թե Նիկոլի և Էրդողանի զրույցը՝ հայերիս նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն վարող Ադրբեջանի ռազմավարական դաշնակից ու հովանավոր, ավելի վաղ Հայաստանին լկտի պահանջներ ներկայացրած, իրեն մեր երկրին դասեր տալու իրավունք վերապահած Թուրքիայի նախագահի նախօրեի հայտնի հայտարարության շուրջ:
Ընդգծենք, որ Էրդողանը երեկ տեղեկացրել էր հենց իր հայտարարությունում նշվածի վերաբերյալ Նիկոլի հետ զրուցելու մտադրության մասին: Թուրքիայի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո G20-ի գագաթնաժողովի արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում սխալ էր համարել Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
«Այն քայլերը, որոնք արվում են այստեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ քայլեր են, դրանց հետ չի կարելի հաշտվել, և ԵՄ անդամ երկրները նույնպես չեն հաշտվում,- ասել է Էրդողանը:- Այն բանակցություններում, որոնք մենք կանցկացնենք վաղը, պարոն Փաշինյանին կասենք, որ բացարձակապես անհնար է ընդունել նման ընտրությունները։ Ընկերները, արևմտյան երկրները և ուրիշներ, որոնց հետ մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները… Սրանք այն ընտրությունները չեն, որոնք կարող են ընդունվել»:
Թուրքիան և Ադրբեջանն Արցախի Հանրապետության նախագահի նախորդ ու նախորդած ընտրությունների արդյունքներն էլ չեն ընդունել, և նշվածում որևէ նորություն չկա: Նրանց, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների, ավելի ճիշտ, եվրոպոռնիկների (բոլորն էլ, ըստ էության, Արցախին ու Հայաստանին թշնամի) չընդունելը որևէ կապ չունի միջազգային իրավունքի, արդարության, ՄԱԿ- ի կանոնադրության ու սկզբունքների հետ, կապ ունի միայն ջունգլիների օրենքի հետ:
Եթե Արցախի նախագահ ընտրվեր Նիկոլի կամքն Արայիկից առավել կատարող մեկը, և ընտրություններից հետո հայտարարեր, թե Ադրբեջանից պետք է սննդամթերք, դեղորայք ընդունենք Ակնայի ճանապարհով, և աստիճանաբար ինտեգրվենք Ադրբեջանին, Թուրքիայի նախագահը, Եվրամիությունը և մյուս եվրոպոռնիկները դարձյալ հայտարարելո՞ւ էին, թե Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրություններն անընդունելի են… Իհարկե՛ ոչ:
Հարգելի ընթերցող, հարց չի՞ առաջանում, թե Էրդողանն Արցախում տեղի ունեցած ընտրությունների համար ինչու է մեղադրում Հայաստանին ու զանգահարում Նիկոլին… Հայաստանն ԱՀ նախագահի ընտրությունների հետ կապված այդ ի՞նչ գործողություններ է կատարել Արցախում, որ Էրդողանը դրանք սխալ է համարել… Հայաստա՞ նն է այնտեղ կազմակերպել, անցկացրել նախագահական ընտրություններ կամ առաջադրել նախագահի թեկնածուներ… Իհարկե՛ ոչ:
Նիկոլը վերոնշյալ հարցերն ինչո՞ւ չի տվել Էրդողանին, ականջները կախել ու լլկվել է:
Ճիշտ հակառակը՝ Հայաստանը ոչ միայն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետությունում կազմակերպված, անցկացված ընտրությունների հետ, այլև, հանձին իր ղեկավարության՝ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող, Նիկոլ, Ալեն, ինչպես Ադրբեջանը, Թուրքիան, ԵՄ-ն և ուրիշներ, նույնպես չի ընդունել Արցախում կայացած ընտրությունները, նրանցից որևէ մեկը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին և արցախցիներին: Եվ հետևաբա՞ր…
Հետևաբար Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Հայաստանից Էրդողանի դժգոհությունն ընդամենը շիրմա է, և կարող ենք եզրակացնել, որ նրա դժգոհությունը, ավելի ճիշտ, զայրույթը և այսօրվա հեռախոսազրույցով Նիկոլից միանգամայն ենթադրելի պահանջը բոլորովին այլ է եղել՝ այլևս չպահանջել Լաչինի միջանցքի բացում, դադարեցնել Ղարաբաղին ցանկացած բնույթի օգնություն, աջակցություն, ինչպես ասում են, փակել նրա օդերը:
Ռեյկյավիկում 2023թ. մայիսի 17-ին Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն իր սահմաններում, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Էրդողանը Նիկոլից պահանջել է, որ նրա հետագա բոլոր քայլերը բխեն վերոնշյալ հայտարարությունից:
Արթուր Հովհաննիսյան