Եթե համաձայն չէիր դրա հետ,Պուտինի ներկայությամբ ասեիր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «No pasaran,Փաշինյան։

Նիկոլ, քո ներկայությամբ Մոսկվայում Ալիեւն ասեց,որ 2022-ի սեպտեմբերյան ռազմական բախումը կանգնեցվել է բացառապես ՌԴ նախագահի ջանքերով։

Եթե համաձայն չէիր դրա հետ,Պուտինի ներկայությամբ ասեիր։

Հիմա ի՞նչ ես Պետրոսի մոտ հերթական կռուտիտներն անում։

Իսկ իրավիճակը Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին սրվեց,երբ ռուսները նահանջեցին Կիեւի ու Չեռնիգովի մարզերից,իսկ դու էլ ռուսական միջնորդության փոխարեն սկսեցիր արեւմտյան միջնորդոպթյամբ ընթանալ՝2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Դեռեւս մինչեւ Լաչինի միջանցքի փակումը քո ԱԽՔ -ը սուտ հայտարարում էր,որ ՌԴ-ն միջանցք էր ուզում։

Ո՞վ էր թույլ տվել առանց մեկ կրակոցի հանձնել Սեւ լճի 30 տոկոսը։

Ո՞վ էր ասում՝ Սեւ ջրի համար հո պատերազմ չենք սկսի։

Ո՞վ էր Գիրիս-Կապապ ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին։

Ո՞վ էր հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ բերել Սյունիք։

Ո՞վ է Լաչինից դուրս բերել հայությանը։

Ե՞ս…

Դու Նիկոլ,դու։

Հերիք է մարդկանց մոլորեցնես։

Այլեւս չի անցնելու։

No pasarán!!!»