Կիրանցում հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է

Կիրանցում մեկ ժամից ավելի հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է։ Գյուղի բնակիչները կարծում են, որ դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին ասել է Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը։