Այս պահին այդ ռիսկային խաղն անհասկանալի է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, այդ լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։ Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ ես շատ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից։ Ոչ, մենք նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս պահին այդ ռիսկային խաղն անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում