Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայում․ Մարկ Ռուֆալոն՝ Արցախում հումանիտար ճգնաժամի մասին

Աշխարհահռչակ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ դա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից։

Այս մասին Ռուֆալոն գրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ կիսվելով աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գրառմամբ, որում վերջինս կիսվել էր իր և ամերիկահայ հայտնի բժիշկ էրիկ Իսրայելյանի հոդվածով Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից»,- գրել է Ռուֆալոն։