Հայ-ամերիկյան զորավարժություն անցկացնելու Երևանի որոշումը տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ վարժանքներից հրաժարվելը. Լավրով

ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժություններ անցկացնելու Երևանի գործողությունները ափսոսանք են պատճառում Մոսկվային, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի մի երկիր փորձում է ներթափանցել Անդրկովկաս: «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ,  ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Ես չեմ կարծում, որ սա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի: Հայաստանի ղեկավարության գործողությունները ափսոսանք են առաջացնում»,- ասել է Լավրովը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Երևանի գործողությունները հատկապես տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու տարի է հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։