Էրդողանը G20-ին կոչ է արել կատարել ՌԴ որոշ պահանջներ՝ հացահատիկի գործարքի վերականգնման համար. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել «Մեծ քսանյակի» (G20) երկրների ղեկավարներին բավարարել Ռուսաստանի որոշ պահանջներ, որպեսզի վերականգնվի գործարքը, որը թույլ կտա կարգավորել ուկրաինական հացահատիկի մատակարարումները և իջեցնել պարենի համաշխարհային գները, գրել է Bloomberg-ը։

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրների խոսքով՝ Էրդողանը, որը 2022թ. սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացման միջնորդներից մեկն էր, այս հանգստյան օրերին փորձում է հասնել դրան Նյու Դելիում ընթացող G20-ի ընթացքում, երկրների ղեկավարների հետ փակ հանդիպումներում։