Կիսում ենք մեր երկրում ազատ ապրելու Շահրամանյանի տեսլականը․ Արթուր Մոսիյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում․

«Իմ գործընկերը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Ես պարզապես ավելացնեմ մեկ-երկու նախադասություն:

Մենք էլ ենք հանդիպել պարոն Շահրամանյանի հետ: Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու իր տեսլականը և գտնում ենք, որ Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է ունենա մի շարք հատկություններ:

Դա որոշում կայացնելու ունակությունն է, ազնվությունը, պարկեշտությունը, համախմբման կարողությունը և, իհարկե, պետական կառավարման համակարգում ունեցած հարուստ փորձը:

Այս հիմնական պատճառներն են և իր տեսլականը հաշվի առնելով ՀՅԴ խմբակցությունը առաջադրել է պարոն Շահրամանյանի թեկնածությունը»։