Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ստահոդ հաղորդագրությունն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ թշնամու ՊՆ-ը տարածել էր ստահոդ հաղորդագրություն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին՝ ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք, իբր թե, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։