Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստեր չկան:

Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։