Սեպտեմբերի 1-ին ժամը 16:30-ին հավաքվում ենք Հայաստանում UNICEF-ի գրասենյակի դիմաց․ հայտարարություն
Հայաստանում գտնվող արցախցի երիտասարդները հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է․
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Արցախի շրջափակման հետևանքով ծանրագույն հումանիտար իրավիճակի, սննդի և վառելիքի բացակայության պատճառով երեխաները զրկված են իրենց հիմնարար իրավունքներից և ազատություններից, այդ թվում՝ կրթության իրավունքից։
Մենք չենք կարող անտարբեր մնալ Արցախի 30,000 երեխաների ճակատագրերի նկատմամբ։ Տեղեկացնում ընք, որ սեպտեմբերի 1-ին ժամը 16:30-ին հավաքվում ենք Պետրոս Ադամյան 14 հասցեում` Հայաստանում UNICEF-ի գրասենյակի դիմաց։ Պահանջելու ենք գործուն միջոցներ ձեռնարկել Արցախի երեխաների իրավունքների անհապաղ վերականգնման ուղղությամբ։
Ինչպես նաև՝ ՄԱԿ-ի գրասենյակից պահանջելու ենք օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին հնչեցրած հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև»։