Արցախի նախագահը ստորագրել է Գուրգեն Ներսիսյանին ազատելու, Սամվել Շահրամանյանին՝ պետնախարար նշանակելու հրամանագրերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ստորագրել է հրամանագիր Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին։

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Սպասվում է, որ Արցախի նախագահը, ինչպես երեկ հայտարարել էր, այսօր  հրաժարականի դիմում ներկայացնի  ԱԺ: