Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

Օգոստոսի 31-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ սուրբ Պատարագի սկիզբը 10:00-ին է։