Ի հեճուկս Էրդողանի, Ալիևի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների ՝Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եթե 1918-1920թթ.Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից, ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան /Ղարաբաղյան/շարժումից։
Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշևիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը,ապա 2018-2023թթ. նեոբոլշևիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից, քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։
Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության » և «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։
Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։
1937-ի ավանդույթների համաձաձն ՝սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով,որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշևիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու,կամ անուններն անեծք են լինելու։
Ի հեճուկս Էրդողանի, Ալիևի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների ՝Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու։
Ով ի՞նչ կանի, իրեն է անելու։
Մարդ կա արժանապատիվ ննջում է ,«մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու»։