Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն օգուտ տված շինծու դիզելի շոուն

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլի աջակցությամբ իրականացվող շրջափակման 9 ամիսների ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 186մլրդ դրամի վնաս: Ակնհայտ է, որ նա ոչ միայն չի գիտակցում իրականացվող դավադրության և իր պատասխանատվության ծանրությունը, այլ մերթ ընդ մերթ նույնիսկ հանդգնում է հոխորտալ Արցախին տրամադրվող միջպետական վարկի թեմայով (2023թ. նախատեսված է հատկացնել 144մլրդ դրամ, սակայն Նիկոլն արդեն 186 մլրդ դրամի վնաս է հասցրել Արցախին):
2018-23թթ Արցախին և Հայաստանին հասցված մարդկային անդառնալի կորուստների, հոգևոր-մշակութային, պատմական արժեքների, բարոյա-հոգեբանական վնասների, ռազմավարական տարածքային զիջումների, ահռելի ենթակառուցվածքների և մեծածավալ բնական ռեսուրսների կորստի, պետական ֆինանսների հսկայածավալ փոշիացումների, չարդարացված ծախսերի, արտագաղթի ծավալների աճի և այլնի մասին հատորներ են գրվելու:

Հ.Գ.
Հազարամյա հայրենիքի հսկայական տարածքների, մարդկային արյան ու պատմա-մշակութային արժեքների, տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող նյութական ու տնտեսական այլ ռեսուրսների հանձնումը, դրանց կորուստն ու փոշիացումները կարևոր չեն:
Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադավարական զավեշտալի արկածները:»