Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ ողջունել ձեզ Եվրախորհրդարանում․ ԵԽ պատմավորը՝ Դավիթ Իշխանյանին

Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը շարունակ շնորհավորանքներ է ստանում։ Այս անգամ շնորհավորանքն ստացել է Եվրախորհրդարանից։

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում  ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Արցախի խորհրդարանի հետ իր կապը շարունակական կլինի: