Հյուսիսային Իրաքում հինգ թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման արդյունքում 5 թուրք զինվոր է սպանվել։

Անկարան հայտարարում է, որ Թուրքիայի գործողությունը Թուրքիայի վրա հարձակումները կանխելու միջոց է, գրում է Reuters-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ PKK-ն ուժեղ ամրություններ ունի շրջանի շուրջ, որտեղ «տեղանքը շատ բարդ է», սակայն չնայած դրան՝ շրջանը «կմաքրվի ահաբեկիչներից»։