Նիկոլն ուրացավ և «Մասիս հորը», և «Արաքս մորը»

Սերժ Սարգսյանի ժամանակ հայ զինվորը կանգնած էր Արցախում՝ Արաքսի ափին, բայց Նիկոլն ուրացավ և  «Մասիս հորը», և  «Արաքս մորը»։

2017-ի Երև անու ավագանու ընտրությունների «Ելք» դաշինքի քարոզարշավին Նիկոլն ու իր թիմը երգում էին «Իմ Մասիս հորով, իմ Արաքս մորով»։

Բայց այսօր նա ուրացել է և՛ իր «հայր Մասիսին», և՛ իր «մայր Արաքսին»։

Հայկական աշխարհի սահմանը Սերժ Սարգսյանը թողել է Արաքսի ափին, որտեղ հայ զինվորն էր կանգնած Արցախում, նա դավաճանեց, դա թողեց թուրքերին: Մասիս հոր վերաբերյալ էլ ասաց՝ մենք իր հետ ի՞նչ կապ ունենք: Մենք բարոյական, արժեքային ճգնաժամի մեջ ենք՝ որպես հասարակություն, և Աստված մեզ դրա համար է պատժում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից