ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել 4 հայի նկատմամբ․ մանրամասներ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Տուապսեի շրջանում երեք տղամարդու վրա հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Միջադեպի հետևանքով Դեդերկոյ գետի մոտ 41 և 38 տարեկան տղամարդկանց դիեր են հայտնաբերվել։

Նախնական տվյալներով՝ դեպքից հետո ՌԴ չորս քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հանցագործության մեջ կասկածվում են Կարեն Ուստյանը, Վարդան Թուլումջյանը, Ալբերտ Էկզարյանը և Արտյոմ Թուրքմենյանը։