ՌԴ Կալուգայի երկրամասում ՀՕՊ համակարգը անօդաչու թռչող սարք է խոցել

Անօդաչու թռչող սարքը խոցվել է երկուշաբթի գիշերը Կալուգայի շրջանում ՀՕՊ համակարգի կողմից։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Այսօր ժամը 2.30-ին Ֆերզիկովսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվել է անօդաչու թռչող սարք»,- գրել է նա «Թելեգրամի» իր ալիքում։

Նա հայտնել է, որ ավերածություններ չկան։

Օգոստոսի 3-ին էլ Կալուգայի երրկրամասում խոցվել էր յոթ անօդաչու թռչող սարք։ Այդ ժամանակ նույնպես ոչ ոք չի տուժել, ենթակառուցվածքները ևս չէին վնասվել։