Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանին
ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Վրաստանին Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ.
«Խոր վշտով տեղեկացա Ռաչայի շրջանում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը մարդկային կյանքեր է խլել»,-«Թվիթերում» վրացերենով գրել է Արարատ Միրզոյանը։
Նախարարը աջակցության խոսքեր է հղել Վրաստանի ժողովրդին և կառավարությանը՝ մաղթելով ուժ և համբերություն զոհվածների հարազատներին։