Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Կանադան Ադրբեջանին կոչ է արել կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և թույլ տալ մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, բոլոր կողմերին կոչ ենք անում շարունակել խաղաղ երկխոսությունը»,- ասված է Կանադայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան գրառման մեջ։