Էս ցուցանիշները մեկդ մի ալարեք ու մտցրեք Հայաստանում բացառապես գույնզգույն դեմոկրատիա տեսնող միջազգային կոնտիգենտի աջ կամ ձախ աչքը

Ըստ Gallup international-ի, Հայաստանում հարցվածների 47.2 տոկոսը պնդում է, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Նրանց 43.9-ը վստահ է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։

Թերթեցի վերջին 13-15 տարիներին Հայաստանում անցկացված բոլոր հեղինակավոր կազմակերպությունների ստացած տվյալները քաղբանտարկյալների մասով՝ նման աղետալի թիվ չկա։

Ավելին, աֆրիկյան որոշ դիկտատուրաներում անգամ քաղբանտարկյալների նման անմխիթար թիվ չկա։

Պլյուս, էս տխուր վիճակին՝ Հայաստանի քաղաքացիների 67 տոկոսը չի հավատում Նիկոլ Փաշինյանին։

Էս ցուցանիշները մեկդ մի ալարեք ու մտցրեք Հայաստանում բացառապես գույնզգույն դեմոկրատիա տեսնող միջազգային կոնտիգենտի աջ կամ ձախ աչքը։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից