Անգործության գինը շատ բարձր է․ Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կանգնած է իր գոյության վտանգի առջև. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կագնած է իր գոյության վտանգի առջև ամբողջական շրջափակման պայմաններում, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ի նիստում։

«Ադրբեջանը 7 ամիս շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը։ Իսկ այն հումանիտար օգնության փոխադրման կարևոր երթուղի է։ Դա Լեռնայինն Ղարաբաղը միացնում է արտաքին աշխարհի հետ»,- նշեց նա։

«Հուլիսի 15-ից Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների կանգնեցումը հասցրել է սննդամթերքի, դեղորայքի և այլ կարևոր ապրանքների կրիտիկական անբավարարության, որի հետևանքով առաջացել է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամ։ Էլեկտրամատակարման ու գազամատակարարման անջատումը պարալիզացրել է բժշկական օգնության տրամադրման համակարգերը»,- ընդգծեց Մարգարյանը։

Դիվանագետը նաև անդրադարձավ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը, որն իրականացրել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։

Մարգարյանը նշեց, որ Խաչատրյանի՝ բուժման նպատակով Հայաստան տեղափոխությունը նախապես համաձայնեցված եղել է ադրբեջանական կողմի հետ, սակայն վերջինս խախտել է պայմանավորվածությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև խոսեց արդեն մի քանի օր Կոռնիձորի սահմանային հատվածում մնացած հումանիտար բեռի մասին, որը պետք է հասներ Արցախ, բայց ադրբեջանական կողմը թույլ չի տալիս դրա փոխադրումը։ «Այնուամենայնիվ, հումանիտար բեռը շարունակում է մնալ Լաչինի միջանցքի ծայրամասում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների պատճառով»,- ասաց նա։

Մհեր Մարգարյանը շեշտեց, որ այս ամենի հետևանքով կարող է սով սկսել։

«Անգործության գինը շատ բարձր է։ Այս մասսայական գազանությունը, որն իրականացվում է սովի միջոցով, պետք է դադարեցնել։ Մենք խստորեն կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին կիրառել համապատասխան միջոցները՝ ապահովելու, որ Ադրբեջանն ամբողջությամբ կատարի իր պարտավորությունները, որոնք բխում են Միջազգային դատարանից և Միջազգային հումանիտար իրավունքից։ Նաև խստորեն կոչ ենք անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Նաև հասնել նրան, որ ՄԱԿ-ի գործակալություններն ու ԿԽՄԿ-ն դեպի Լեռնային Ղարաբաղ հասանելիություն ունենան»,- եզրափակեց նա։