Դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոն

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոն, որն իր աջակցությունն է ստանում Ֆրանսիայի Վիեն քաղաքի կողմից։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Կենտրոնը Ֆրանկոֆոնիայի հիմնասյուներից է Սյունիքի այս քաղաքում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է մանկապարտեզից մինչև ավագ դպրոց։

Գորիսի ֆրակոֆոնիայի կենտրոնում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ գործում է ասեղնագործության արհեստանոց, որը լրացուցիչ եկամտի աղբյուր է մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար: