Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)

Ստեփանավան քաղաքում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է։ Այս մասին ահազանգում է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նա նշում է, որ Ստեփանավանի քաղաքապետի ապօրինի հրահանգով համայնքապետարանի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ստորագրահավաքի վայրում, ինչի պատճառով ստորագրահավաքը դադարեցվել է։

«Ես այժմ գտնվում եմ Ստեփանավանի քաղաքապետարանում, որտեղ երրորդ հարկում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքի իրականացման համար հատկացրել են վայր, ու հայտարարում եմ, որ այս պահին ստորագրահավաքը կասեցված է առանց օրինական հիմքերի։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով պետք է լինի այստեղ ու մասնակցի ստորագրահավաքին որպես համայնքապետարանի ներկայացուցիչ, նրան հրահանգել են, որ չգա, և նա իր աշխատասենյակում է։

Մանրամասները՝ տեսանյութում