Շրջափակված խոխա․ արցախցի երեխան՝ հացի հերթից դեպի տուն

Հացի հերթից դեպի տուն։

-Անունդ կասե՞ս

-Սպարտակ

-Ինչ լավ անուն ունես։ Սպարտակ անունով մի շատ ուժեղ մարդ կար։ Մամային, պապային կհարցնես կպատմեն իր մասին։

-Հա, հա)) Սպարտակը ես եմ։

Ու մի լավ ծիծաղեցինք միասին։

#Շրջափակվածխոխա

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից