Հումանիտար օգնությամբ ավտոշարասյունը մեկնեց Արցախ՝ հիմնականում ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն (տեսանյութ)

Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով 400 տոննա բեռով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին։

«Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով», – լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Նա ասաց, թե կարծում է, որ օգնությունը Արցախ հասցնելու հետ կապված խնդիր չի առաջանա։

Սարգսյանն ասաց, թե հումանիտար օգնության բեռնատարները 19-ն են։ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք, դեղորայք չկա։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում