Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարդասիրական կոնսենսուսի հասնեն՝ ԼՂ-ում մարդկանց տառապանքը թեթևացնելու համար․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարդասիրական կոնսենսուսի հասնեն՝ ԼՂ-ում մարդկանց տառապանքը թեթեւացնելու համար։

Կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը:

Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական հումանիտար գործողությունները այդ տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ: